Սեպտեմբերի 7-ի դրությամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք, բոլոր վարակակիրները նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և գտնվել են մեկուսացման մեջ, հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
Ընդհանուր առմամբ, Արցախում կորոնավիրուս է հաստատվել 315 մարդու մոտ, որից 270-ը բուժվել է:
Սեպտեմբերի 7-ի դրությամբ փաստացի բուժվում է 43, ընդհանուր առմամբ մեկուսացված է 64 քաղաքացի: 2 հիվանդ ծանր վիճակում են, 8-ը՝ միջին ծանրության:
Թեստավորվել է 191 անձ, ընդհանուր առմամբ կատարվել է 12,181 փորձանմուշի հետազոտություն: