Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 7-ին, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-9-ը կնվազի 3-5 աստիճանով:
Երևանում՝ սեպտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում սեպտեմբերի 7-ին ցերեկային ժամերին կգրանցվի +37 աստիճան, սեպտեմբերի 8-11-ը՝ +34․․․+32 աստիճան։