Հայաստանից Ռուսաստան է մեկնել այդ երկրի ևս 364 քաղաքացի, փոխանցում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից։
Նրանք սեպտեմբերի 6-ին և 7-ին մեկնել են Երևան-Կրասնոդար, Երևան-Սամարա և Երևան-Մոսկվա չվերթերով։
Դեսպանությունը հայտնում է, որ համալիր աշխատանքի շրջանակում Հայաստանից դուրս է բերվել ընդհանուր առմամբ 8000 մարդ։
Կորոնավիրուսի համավարակի պատճառո աշխարհում սահմանափակվել է ավիահաղորդակցությունը։ Սեպտեմբերի 7-ին Ուկրանիան, հաշվի առնելով ՀՀ-ում համավարակի հետ կապված դրական դինամիկան, բացել է իր օդային սահմանը ՀՀ-ից մեկնողների համար։ Կառավարության որոշմամբ՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են օդային ճանապարհով մուտք գործել Հայաստան։