Կալիֆոռնիայում սեպտեմբերի 6-ին օդի ջերմաստիճանը հասել է ռեկորդային՝ +49 աստիճանի, որն այս շրջանում բոլոր ժամանակների ամենաբարձր ջերմաստիճանն է։ Դա ավելի է սաստկացրել սեպտեմբերի 4-ին և 5-ին բռնկված անտառային հրդեհները։
Նահանգի 5 շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել։ Շրջաններից մեկում հրդեհը բռնկվել է երեխայի սեռի բացահայտման խնջույքի ժամանակ։
AlJazeera-ի փոխանցմամբ՝ ավելի քան 800 հրշեջ և ուղղաթիռ է պայքարում կրակի դեմ։ Հազարավոր մարդիկ տարհանվել են։
Մինչ օրս նահանգում ընդհանուր հրդեհներից այրվել է 647,500 հա տարածք։