23 հուլիսի 2002 - 20:04 AMT
ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՈՒԺԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄԸ
Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը չի բացառում ղարաբաղյան հակամարտության ուժային լուծումը: Ելույթ ունենալով Բաքվի ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպմանը` Ալիեւը հայտարարել է. «Եթե ղարաբաղյան հակամարտությունը չհաջողվի կարգավորել խաղաղ ճանապարհով, ապա ստիպված կլինենք լուծել այն Ադրբեջանի ազգային բանակի ուժերով»: Այդ կապակցությամբ նախագահը հանդես է եկել Ադրբեջանի բանակի հետագա ուժեղացման օգտին, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»: