Ազգային ժողովի անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է, որ պատգամավորների թեկնածուները նաև հայերենի քննություն հանձնեն։ Մասնավորապես՝ ակնկալվում է, որ օրենքի փոփոխությամբ թեկնածուները պարտավորվեն դիպլոմի հետ ներկայացնել նաև ԿԸՀ-ի տրամադրած հայերենի գրավոր թեստային քննությունն անցնելու մասին վկայագիր:
Առաջարկը հիմնավորվում է նրանով, որ պատգամավոր դառնալու չափորոշիչներից բխում է նաև, որ թեկնածուն պետք է տիրապետի հայերենին։
Սահմանադրությամբ և ընտրական օրենսգրքով ամրագրված է, որ ԱԺ պատգամավոր կարող են ընտրվել 25 տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի քաղաքացիություն ունեցող և Հայաստանում բնակվող, ընտրելու իրավունք ունեցող և հայերենին տիրապետող բոլոր մարդիկ։