12 սեպտեմբերի 2020 - 14:49 AMT
2 բելառուս ապաստան է խնդրում Շվեդիայից․ Ցանկապատի վրայով ցատկել են դեսպանատուն

Վիտեբսկի 2 բնակիչ, որոնք մասնակցել են հակակառավարական ցույցերին, Մինսկ են գնացել՝ Շվեդիայի դեսպանատանը քաղաքական ապաստան խնդրելու։

Քանի որ դուռը չեն բացել, նրանք ցանկապատի վրայով թռել են դեսպանատան տարածք և այժմ այնտեղ են գտնվում, գրում է Tut.by-ը։

Ապաստան հայցողները հայր և որդի են՝ 47-ամյա Վիտալի և 29-ամյա Վլադիսլավ Կուզնեչիկները։ Վլադիսլավը կին և 2 երեխա ունի, նա բիզնեսով է զբաղվում՝ հագուստի մի քանի խանութ ունի։

Տղամարդն ասել է, որ վախենում են իրենց կյանքի համար, այդ պատճառով են քաղաքական ապաստան հայցում։

Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ԿԸՀ-ն հայտարարել է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.23%-ը, իսկ Տիխանովսկայան՝ 9.9%։ Ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։Տիախնովսկայան ընտրություններից հետո իշխանությունների ճնշման ներքո մեկնել է երկրից և այժմ Լիտվայում է։ Ընդդիմության Համակարգող խորհուրդ է գործում։