Երևանի Սարի թաղում գազի խողովակի վրա զոդված խաչը հանվել է, PanARMENIAN.Net-ին ասացին «Գազպրոմ Արմենիայից»։
«Մեր տեղեկություններով՝ խաչը գազատարի վրայից տեղափոխվել է այլ տարածք, այլ մանրամասներ չունենք»,- նշեցին «Գազմպրոմից»։
ՀՀ-ում մի քանի օր սոցցանցերում քննարկվում ու տարածվում էր Սարի թաղում գազի խողովակի խողովակի վրա զոդված խաչը։
Օգտատերերը, մասնավորապես, անդրադառնում էին գազի խողովակի վրա զոդում կատարելու հարցին անվտանգության տեսանկյունից։