2020 Saint Louis Rapid & Blitz-ի առցանց մրցաշարում արագ շախմատի 3 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ու հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնան։
Առաջին հորիզոնականը կիսող շախմատիստները վաստակել են 5-ական միավոր:
Շախմատի արագ և կայծակնային միջազգային առցանց 2020 Saint Louis Rapid & Blitz մրցաշարը մեկնարկել է սեպտեմբերի 15-ին։
Արոնյանից բացի մրցաշարին մասնակցում են աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչին ու Ալեքսանդր Գրիշչուկը, ամերիկացիներ Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսն ու Ջեֆրին Սյոն, իրանցի Ալիռեզա Ֆիրուջան (ՖԻԴԵ) և հնդիկ Պենտալա Հարիկրիշնան։
Մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է: Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 19-ին։ Կանցկացվի արագ շախմատի 9 և կայծակնային շախմատի 18 պարտիա: