23 հուլիսի 2002 - 19:13 AMT
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՀՈՒԼԻՍԻ 29-ԻՆ ՊՐԱՀԱՅՈՒՄ
Ղարաբաղյան կարգավորման հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անձնական ներկայացուցիչների` երկու երկրների արտաքին գործերի փոխնախարարներ Թաթուլ Մարգարյանի եւ Արազ Ազիմովի երկրորդ հանդիպումը կկայանա հուլիսի 29-30-ը Պրահայում: Այդ մասին «Դե-Ֆակտո» գործակալությանը տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը: Հիշեցնենք, որ նման մակարդակով հանդիպումներն անցնում են փակ ռեժիմով Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ: