12 փետրվարի 2009 - 20:44 AMT
Երեւանի քաղաքապետարանը արտոնել է ընդդիմության հանրահավաքը` նվիրված մարտի 1-ի իրադարձությունների տարելիցին
Օրվա հիմնական ներքաղաքական իրադարձությունները
Փետրվարի 12-ին կառավարության նիստերի դահլիճում սկսվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցության 4-րդ համագումարը: Համագումարում, կուսակցության 588 պատվիրակներից բացի, ներկա էր Հայաստանի ողջ քաղաքական վերնախավը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Համագումարին հրավիրեված էին խորհրդարանական խմբակցությունների նախագաներն ու պատվիրակություններ Չինաստանից, Խորվաթիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից:
Մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե «Բարգավաճ Հայաստանի» համագումարում անակնկալ է սպասվում, չիրականացան. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համագումարին չեկավ:
Համագումարում չկային արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչենր եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները:
Գագիկ Ծառուկյանը վերընտրվեց «Բարգավաճ Հայաստանի» նախագահի պաշտոնում: Այդ որոշումը միաձայն ընդունվեց համագումարում քվերակության ժամանակ:
***
Այսպես կոչված «յոթի գործով» դատավարությունը 2008թ. մարտի 1-2 Երեւանում տեղի ունեցած անկարգությունների փաստով քրեական գործի շրջանակներում հերթական անգամ կասեցվեց մեղադրայլների անհարգալից վերաբերմունքի պատճառով: Լեզվակռվի եւ փոխադարձ վիրավորանքներից հետո դատավորը որոշեց բոլոր յոթ քաղբանտարկյալներին հեռացնել դատարանի դահլիճից, հետաձգելով նիստը մինչեւ 2009թ. փետրվարի 26-ը, ինչպես եւ նախկինում, չընդգրկելով այն պատժի ժամկետի մեջ:
***
Երեւանի քաղաքապետարանն այսօր արտոնել է ընդդիմության հանրահավաքը` նվիրված մարտի 1-ի իրադարձությունների տարելիցին:
Ընդ որում քաղաքապետարանն առաջարկել է հանրահավաք անցկացնել ոչ թե Երեւանի փոքր կենտրոնում, այլ Վազգեն Սարգսյանի մարզադաշտի մոտ: Քաղաքային իշխանությունները մերժել են երթի անցկացումը մինչեւ Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձան` ոստիկանության հետ բախումների վայրը:
Չնայած քաղաքապետարանի որոշմանը, ընդդիմադիր Հայկական ազգային կոնգրեսի կողմնակիցները Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ մտադիր են ինչպես հանրահավք անցկացնել Մատենադարանի մոտ, այնպես էլ երթ անցկացնել: Ընդ որում ՀԱԿ-ը կոչ է անում իր կողմնակիցներին սադրանքների չենթարկվել եւ ձեռնպահ մնալ հանրահավաքի օրը ոստիկանության հետ բախումներից:
***
Կառավարության նիստի ընթացքում գործադիր մարմինը հավանություն է տվել Հայաստանի Մաքսային օրենսդրության մեջ ուղղումների կատարմանը: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով, այդ օրինագիծը հակաճգնաժամային ծրագրի օրենսդրական նախաձեռնություններից մեկն է: Վարչապետը համոզվածություն է հայտնել, որ նախատեսված փոփոխությունները զգալի խթան կհանդիսանան Հայաստանում արտադրվող ապրանքների շուկայի ընդլայնման համար, քանի որ մաքսային տուրքի բարձրացման դեպքում հայ արտադրողները որոշակի արտոնություններ կստանան: