25 սեպտեմբերի 2020 - 13:21 AMT
Covid-19-ի 10 նոր դեպք՝ Արցախում

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի (Covid-19) 10 նոր դեպք, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Վարակակիրներից 9-ը Ստեփանակերտի բնակիչներ են, ովքեր նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: Մեկ դեպք էլ հաստատվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակակիրն Ասկերանի շրջանի Դաշուշենի համայնքի բնակիչ է:

Հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ:

Առողջացել է 8 քաղաքացի:

Համավարակի բռնկումից ի վեր, Covid-19-ն ախտորոշվել է 404 մարդու մոտ, որից 337-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 65, ընդհանուր մեկուսացված է 86 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 181 նմուշառում է իրականացվել:

Ընդհանուր առմամբ կատարվել է 14,043 փորձանմուշի հետազոտություն:

Համավարակի բռնկումից ի վեր Արցախում վարակից մահվան դեպքեր չեն գրանցվել, 2-ի անձի մոտ վարակը հաստատվել է, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։