Երևանը մտադիր չէ դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի երկրներին Արցախում իրավիճակի սրման հետևանքով, հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանայնը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ոչ, մեր կառավարության օրակարգում նման հարց չկա»,- հայտարարել է նա՝ պատասխանելով հարցին, թե չի պատրաստվում արդյոք ՀՀ-ն դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը։
ՀԱՊԿ անդամ երկրներն են ՀՀ-ն, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 31 զոհ կա, մոտ 200 վիրավոր: Ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։