29 սեպտեմբերի 2020 - 22:21 AMT
ՊԲ-ն հակառակորդի՝ զինամթերքով բեռնված մեքենաների շարասյուն է խոցել (Վիդեո)

Արցախի պաշտպանության բանակն արևելյան ուղղությամբ հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյուն է խոցել, փոխանցում է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Սեպտեբերի 29-ի ուշ երեկոյան ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը հայտարարել էր, որ ողջ օրվա ընթացքում հակառակորդը կորցրել է 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 13 ԱԹՍ, իսկ ընդհանուր առմամբ կորցրել է անձնակազմի 500-ից ավելի անդամ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 80 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի շատ են։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։