Թուրքիայի աջակցությունն ունեցող սիրիացի վարձկանները պատրաստվում են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջան։ Այս մասին հայտնում CNN-ը՝ նշելով, որ թուրքամետ «Սիրիական ազգային բանակի» կամավորները կուտակվում են թուրք-սիրիական սահմանի մոտ՝ սպասելով հակամարտության գոտի տեղափոխվելուն:
Զինյալներից մեկն ասել է, որ իրենց ամսական $1500 են վճարելու, ֆինանսավորողի՝ ով լինելու մասին տեղյակ չէ։
CNN-ը WhatsApp-ով զրուցել է սիրիացու հետ, որը գրանցվել է Սիրիայի հյուսիսից Ադրբեջան մեկնելու համար: Տղամարդն ասել է, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին շրջանի բնակիչ է, բայց ծագումով Դամասկոսից է:
Վարձկանը հայտնել է, որ «Սիրիայի ազգային բանակ» խմբակցությունից է, որին աջակցում է Թուրքիան: Ղեկավարը խնդրել է նրանց, ովքեր պատրաստ են մեկնել Ադրբեջան` գրանցվեն: Նա և իր ստորաբաժանման 90%-ը կամավոր գրանցվել են, պայմանագիրը 3 ամսով է։
Ըստ նրա՝ կամավորները կուտակվում են Սիրիա-Թուրքիա սահմանի մոտ գտնվող Հավար Քիլիս շրջանում ՝ սպասելով տեղափոխման:
Վարձկանը պատմել է, որ երեք երեխայի հայր է, աղքատ է։ Համաձայնել է մեկնել Ադրբեջան՝ փողի համար, սկզբից կարծել է, որ գնում է պահակ աշխատելու անվտանգության ընկերությունում, ոչ թե կռվելու։ Սակայն երբ առաջին խումը գնացել է, իմացել են, որ խոսքը Սիրիայի և Լիբիայի նման մարտերի մասին է։
Նա լսել է, որ «մոտ 1000 կամ գուցե և ավելի մարտիկ է գրանցվել»։ Տեղեկություններ ունեն, որ որոշները մահացել են Ադրբեջանում։
CNN-ի զրուցակիցն առաջին սիրիացին չէ, որ պատմում է խաբեությամբ պահակ աշխատելու համար մեկնելու, սակայն մարտերում ներգրավվելու մասին։
Կարդացեք նաև՝ Ադրբեջան տարված վարձկանը BBC-ին պատմել է հավաքագրման, խաբեության ու զոհերի մասին
Իսրայելցի գիտաշխատող․ Ադրբեջան մեկնած գրոհայինները հայտնի են դիակապտությամբ ու հարբեցողությամբ