2 հոկտեմբերի 2020 - 15:08 AMT
Արիության մեդալ՝ 3 զինծառայողի

Պաշտպանության բանակի 3 զինծառայող պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիրը։

«Արիության համար» մեդալով են պարգևատրվել ավագ լեյտենանտ Արթուր Վագիֆի Աբրահամյանը, լեյտենանտ Սասուն Սամվելի Հակոբյանը և շարքային Միքայել Յուրիկի Մանուկյանը:

Ավելի վաղ Արայիկ Հարությունյանի հրամանագրով լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը պարգևատրվել էր «Ոսկե արծիվ» շքանշանով և ստացել Արցախի հերոսի կոչում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։