Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը կադրեր է հրապարակել հակառակորդի զրահատեխնիկայի խոցումից, դրանցում նաև երևում է, թե ինչպես է նահանջում ադրբեջանական ստորաբաժանումը։
Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ շփման գծի երկայնքով ու հատկապես հարավային և հյուսիսային ուղղությամբ թեժ մարտեր են ընթանում։ Հոկտեմբերի 3-ի դրությամբ ՊԲ-ն հակառակորդի մեկ լայնածավալ հարձակում արդեն կասեցրել է։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։