3 հոկտեմբերի 2020 - 16:12 AMT
Կիբեր բանակ․ Կապի խոշորագույն AzerTelecom-ը մեր թիրախում է, տվյալներ ունենք

Մոնթե Մելքոնյան կիբեր բանակը հայտարարել է, որ թիրախավորել է ադրբեջանական խոշորագույն AzerTelecom կապի օպերատորն ու ձեռք բերել տեղեկություններ։

«Մեր հերթական թիրախը դարձավ հարևանների կապի խոշորագույն օպերատոր AzerTelecom-ը։ Այստեղ ներկայացվող տվյալներն ընդամենը փոքր (5GB) մասն են այն տեղեկատվության, որը մեզ հաջողվել է ձեռք բերել AzerTelecom-ից»,- հայտնել են կիբեր բանակից։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։