Ադրբեջանը հոկտեմբերի 5-ի 10:20-ի դրությամբ մեծ ինտենսիվությամբ հրթիռակոծում է Ստեփանակերտը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Ավելի վաղ Ստեփանյանը հայտնել էր, որ գիշերվա ընթացքում և վաղ առավոտյան մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։