6 հոկտեմբերի 2020 - 15:38 AMT
Պողոսյան․ Արցախում կայուն-լարված է, դիրքային հաջողություններ կան

Իրավիճակն Արցախում շարունակում է կայուն-լարված մնալ, հայտարարել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով նոր կորուստներ է պատճառում թշնամու ահաբեկչական զորամիավորումներին․ դիրքային որոշակի հաջողություններ ունենք»,-հայտնել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։