18 փետրվարի 2009 - 13:11 AMT
Էդվարդ Նալբանդյանը ԺՀՄԻԳ-ի գրասենյակի ղեկավարի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ սկզբունքների խախտման վրա
Վարշավայում ընթացող այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաեւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակ (ԺՀՄԻԳ), ուր հանդիպում ունեցավ գրասենյակի տնօրեն Յանեշ Լենարչիչի հետ: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Լենարչիչը քննարկեցին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը եւ այդ ոլորտում ձեռնարկվող քայլերը: «Մենք ձեր ուշադրությունն ենք հրավիրում Ադրբեջանի կողմից ազգային թշնամանք սերմանող քարոզչության վրա, ինչը ԵԱՀԿ չափանիշների բացահայտ եւ կոպիտ խախտում է»,-ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: