9 հոկտեմբերի 2020 - 16:12 AMT
Հույները կոտրել են ադրբեջանցիների կեղծած կայքը

Anonymous Greece-ի հույն ցանցահենները կոտրել են ադրբեջանցիների ստեղծած կեղծ կայքը, տեղեկացնում է Re:public of Artsakh-ը։

Կեղծ էջի նպատակն էր հափշտակել աշխարհի հայերի կողմից Արցախի համար հավաքագրվող ֆինանսական միջոցները:

Հոկտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ ստեղծվել է Համահայկական հիմնադրամի կեղծ կայք։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):