12 հոկտեմբերի 2020 - 17:26 AMT
$3 մլն «Տաշիրից»՝ ՀՀ-ին ու Արցախին

Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Տաշիր» բարեգործական հիմնադրամը լրացուցիչ $3 մլն Է հատկացրել մարդասիրական և սոցիալական ծրագրերի իրականացման համար՝ Հայաստանի և Արցախի կայուն զարգացումն ապահովելու համար:

«Մենք համակողմանի աջակցություն ենք ցուցաբերել, ցուցաբերում ենք և շարունակելու ենք ցուցաբերել հայ ժողովրդին, հատկապես նման բարդ ժամանակներում։ Հավատում եմ, որ ի վերջո մենք կկարողանանք հայկական հողում ապահովել բոլոր պայմանները բարգավաճման և խաղաղության համար»,- ասել է Կարապետյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):