ԱՄՆ Նևադա նահանգի 25-ամյա բնակիչը երկրորդ անգամ է վարակվել կորոնավիրուսով, ընդ որում՝ այս անգամ հիվանդությունն ավելի սուր է ընթացել։ Այդ մասին ասվում է The Lancet գիտական հանդեսում հրապարակված հոդվածում։
Գիտնականները չեն կարողանում բացատրել այդ ֆեբնոմենը, սակայն, որպես վարկած, նշում են վիրուսի «ապաակտիվացումը», և որոշ ժամանակ անց ակտիվացումը, ինչպես նաև հակամարմինների ազդեցությունը, որոնք ոչ թե օգնել են, այլ վատթարացրել պացիենտի վիճակը, գրում է Forbes-ը։
Ամեն դեպքում կրկնակի վարակումն առավել կասկածելի է դարձնում հավաքական իմունիտետի տեսությունը։
Covid-19-ով կրկնակի վարակի դեպքեր էլի են գրանցվել՝ Հոնկոնգում, Բելգիայում, Նիդերլանդներում և Էկվադորում։ Ընդ որում, էկվադորցի պացիենտը նույնպես երկրորդ անգամ ավելի ծանր է տարել հիվանդությունը, իսկ տարեց կինը Նիդերլանդներից երկրորդ դրական թեստից հետո մահացել է։