15 հոկտեմբերի 2020 - 18:36 AMT
ՊԲ-ն հակառակորդի զինուժի խոցման կադրեր է հրապարակել

Պաշտպանության բանակը հակառակորդի զինուժի խոցման կադրեր է հրապարակել։

«ՊԲ հրետանու հերթական անվրեպ խոցումներն ու թշնամական զինուժի կորուստները»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ հարավում ծանր ու համառ մարտեր են գնում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։