Գույքի կամ այլ միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցման դեպքերը և կարգը սահմանելու մասին ու Կարանտինի մասին որոշման նախագծեր կներկայացվեն կառավարությանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու որոշումը:
Ըստ դրա՝ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի կամ այլ միջոցների օգտագործման դիմաց համարժեք ոխհատուցման դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ կներկայացվի։ Պատասխանատու մարմինն ԱԻՆ-ն է։
Նախագիծը նախատեսվում է ներկայացնել 2020-ի նոյեմբերի առաջին տասնօրյակում։
Կներկայացվի նաև «Կարանտին սահմանելու դեպքում նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման դեպքերը, կարգն ու պայմանները սահմանելու մասին» որոշման նախագիծը։ Նախագիծը պետք է ներկայացվի նույն ժամկետում։
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսավորում չի պահանջում։