Արցախում ստացած վիրավորումից հիվանդանոցում մահացել է ազատամարտիկ, «Սև հովազ» ջոկատի հրամանատար, նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը։ Նրա որդին՝ Ռաֆիկը, զոհվել էր նախօրեին, կրկին Արցախում։
Մահվան լուրը հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ հակառակորդի անօդաչուն հարվածել է նրա մեքենային, 26-ամյա որդին տեղում մահացել էր:
Բժիշկները նախ Ստեփանակերտում, ապա՝ Երևանում պայքարել են Գասպարյանի կյանքի համար, բայց փրկել չի հաջողվել:
Գասպարյանը պարգևատրվել էր Հայաստանի և Արցախի «Արիության մեդալներով», այլ հուշամեդալներով։