18 հոկտեմբերի 2020 - 17:28 AMT
Ինչպես է Ադրբեջանը հարձակվում զինադադարի ժամանակ (Վիդեո)

Արցախի պաշտպանության բանակի տեսադիտարկման սարքերը ճշգրիտ տեղանքով և ժամով արձանագրել են, թե ինչպես է հակառակորդը, հոկտեմբերի 18-ի վաղ առավոտյան, կոպտորեն խախտելով զինադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը, հարձակվում հայկական դիրքերի ուղղությամբ։

Տեսանյութը հրապարակել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հոկտեմբերի 18-ի առավոտյան՝ 07:20-ի սահմաններում, հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը ՊԲ հարավային ուղղությամբ անցել է հաձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ։ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ հակառակորդը բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար):

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 00:00-ից, հաստատել մարդասիրական զինադադար։