21 հոկտեմբերի 2020 - 12:53 AMT
Beeline․ Անվճար զանգեր՝ Արցախում

Արցախում ռոումինգում գտնվող իր բաժանորդների համար Beeline-ը սահմանում է 0 դրամ/րոպե սակագին՝ բոլոր մուտքային զանգերի, դեպի Արցախի տեղական բջջային և ֆիքսված ցանցերի, ինչպես նաև դեպի ՀՀ՝ Beeline-ի բջջային ցանց ելքային զանգերի համար։

Ընկերությունը նաև 0 դրամ/րոպե սակագին է սահմանում Հայաստանից, Beeline-ի բոլոր բջջային համարներից, դեպի Արցախի բջջային և ֆիքսված ցանցեր զանգերի համար։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ընկերության պաշտոնական կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։