Հոկտեմբերի 23-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումները երկրի հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), հայտնել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։