Նոյեմբերի 1-ի գիշերը և ամսի 2-ին օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը շարունակել է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը: Իրավիճակը հատկապես Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, ինչպես նաև հարակից բնակավայրերոմ անհանգիստ է, տեղեկացնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Գրադի» և «Սմերչի» կայանքներից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից բացի, այստեղ կիրառվում է նաև ռազմական ավիացիա:
Տուժածներ չկան:
Մյուս բնակավայրերում իրավիճակը հարաբերական հանգիստ է:
Նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերվա ընթացքում Արցախի ռազմաճակատում տարբեր ինտենսիվությամբ ընթացել են մարտական գործողություններ: Հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը փորձել է առաջնագծին մոտեցնել զրահատեխնիկա: Բանակի ստորաբաժանումները խոցել են թշնամական 1 տանկ, իսկ մնացածները հետ են քաշվել:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։