Բերձորի հարակից անտառներում հայկական կողմի գործողությունների արդյունքում ոչնչացվել է մոտ 10 միավոր տեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-ներ և իսրայելական Sandcat հետևակի մեքենաներ։ ԱՀ պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել։
ՊԲ-ն շարունակում է տեղորոշել և ոչնչացնել գրոհի պատրաստվող ադրբեջանական ստորաբաժանումները։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։