23 փետրվարի 2009 - 19:47 AMT
ATP վարկանիշով Դավիթ Նալբանդյանը իջել է երկու հորիզոնականով
Ազգությամբ հայ արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը փետրվարի 23-ին Թենիսիստ-պրոֆեսիոնալների Ասոցիացիայի կողմից հրապարակված վարկանիշային ցուցակում իջել է 10-ից 12-րդ տեղը: Նման անկումը պայմանավորված է վերջերս արգենտինացի թենիսիստի անհաջող ելույթներով:

Թենիսիստների առաջատար տասնյակում գրեթե ոչ մի փփոխություններ տեղի չեն ունեցել: Ցուցակը, նախկինի պես, գլխավորում է իսպանացի Ռաֆայել Նադալը: Երկրորդը Ռոջեր Ֆեդերերն է, երրորդ տեղը զբաղեցնում է Նովակ Ջոկովիչը:

Նշենք, որ Նալբանդյանը, Բուենոս-Այրեսում դուրս գալով 600 հազար դոլար մրցանակային ֆոնդով թենիսային առաջնության կիսաեզրափակիչ, լինելով այդ առաջնությյան գործող չեմպիոն, պարտություն կրեց իր հայրենակից Հուան Մոնակոյից` այդպիսով կորցնելով ATP-ում ունեցած միավորները:

ATP վարկանիշով առաջին 12 թենիսիստները`

Միավորներ
1. Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - 14510
2. Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) - 11000
3. Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - 9010
4. Էնդի Մյուրրեյ (Մեծ Բրիտանիա) - 7460
5. Նիկոլայ Դավիդենկո (Ռուսաստան) - 4955
6. Էնդի Ռոդդիկ (ԱՄՆ) - 4660
7. Հուան Մարտին (Արգենտինա) - 4290
8. Սիմոն Ժիլ (Ֆրանսիա) - 3945
9. Ֆերնանդո Վերդասկո (Իսպանիա) - 3480
10. Գաել Մոնֆիլս (Ֆրանսիա) - 3340
11. Ժո-Ուիլֆրիդ Տսոնգա (Ֆրանսիա) - 3300
12. Դավիդ Նալբանդյան (Արգենտինա) - 3245