Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը չի մեկնելու ԱՄՆ-ը՝ մասնակցելու Համահայկական Հիմնադրամի հեռուստամարաթոնին, ինչի մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Ապատեղեկատվություն ու սուտ է այն լուրը, որ իբր ես գնալու եմ ԱՄՆ մասնակցելու Համահայկական Հիմնադրամի հեռուստամարաթոնին»,- գրել է նա։
Համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը կայանալու է նոյեմբերի 26-ին։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Հումանիտար նպատակներով նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):