7 նոյեմբերի 2020 - 19:31 AMT
Covid-19-ի ևս 2859 դեպք՝ Վրաստանում․ Նոյեմբերի 9-ից խոշոր քաղաքներում տեղաշարժը կսահմանափակվի

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2859 նոր դեպք, երկրում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսի 54,852 դեպք, փոխանցում են Վրաստանում կորոնավիրուսի կանխարգելման կայքից:

Հայտարարվել է նաև, որ Վրաստանի խոշոր քաղաքներում նոյեմբերի 9-ից կսահմանափակվի տեղաշարժը, փոխանցում է ՌԲԿ-ն։

Հայտարարվել է, որ Թբիլիսիում, Քութայիսում, Բաթումում, Փոթիում, Ռուսթավիում ու Գորիում, Զուգդիդիում տեղաշարժը կսահմանափակվի 22:00-ից 5:00-ն:

Սահմանված կարգը խախտելու դեպքում սպասվում է 2000 լարի (մոտ 300,000 դրամ) տուգանք:

Երկրում ապաքինվել է ևս 2754 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը 39,773 է: Կորոնավիրուսից մահացել է 441 մարդ: