24 փետրվարի 2009 - 16:03 AMT
Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող խանգարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը
Մոտ ժամանակում Ներկայացուցիչների պալատ կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի նախագիծ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Հայ Դատ» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքով, ներկայումս կոնգրեսականների շրջանում նպատակաուղղված աշխատանք է ընթանում, որպեսզի բանաձեւը ներգրավվի Պալատի օրակարգում: «Հավանականությունը, որ Բարակ Օբաման կարտասանի «ցեղասպանություն» բառը հայկական համայնքին ուղղված ԱՄՆ ամենամյա ուղերձում ապրիլի 24-ին, բավական բարձր է: Բայց նա կարող է եւ չանել դա. ամեն ինչ կախված է ԱՄՆ իսկական շահերից: Թուրքական մամուլում վերջերս հաճախացել են այն նյութերը, որոնցում հեղինակները զբաղվում են ենթադրություններով` «կասի-չի ասի»: Ընդ որում` մեջբերվում են թուրք կամ ամերիկացի պաշտոնական անձանց խոսքեր կամ հայտարարություններ, որոնք քաղված են ենթատեքստից»,- ասել է Մանոյանը:
Դրա հետ մեկտեղ նա հերքել է ենթադրություններն այն հարցի վերաբերյալ, որ ԱՄն կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է խանգարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: «Հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց երրորդ երկրի մասնակցության: Մենք պահանջում ենք ոչ միայն Թուրքիայի կողմից իրագործված հանցագործության ճանաչում, այլ նա պետք է իրա վրա վերցնի նաեւ Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության պատասխանատվությունը` հանդիսանալով նրա իրավահաջորդը: Ճիշտ է, ես կարծում եմ, որ ապրիլի 24-ին ոչ մի քայլեր չեն իրականացվի, քանի որ մարտի 29-ին Թուրքիայում տեղի են ունենալու տեղական իշխանության մարմինների ընտրությունները, եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող Արդարության ու զարգացման կուսակցությունը (AKP) պետք է որքան հնարավոր է շատ ձայներ հավաքի: Ընտրություններից հետո հնարավոր են որոշ փոփոխություններ»,- ընդգծել է Մանոյանը: