24 փետրվարի 2009 - 19:39 AMT
Թուրքիայի խորհրդարանում քուրդ պատգամավորին զրկել են ձայնի իրավունքից այն պատճառով, որ նա խոսում էր իր մայրենի լեզվով
Թուրքիայի Պետական հեռուստատեսությունը դադարեցրել է քրդամետ Դեմոկրատական հասարակության կուսակցության (DTP) առաջնորդ Ահմետ Թյուրքի ելույթի հեռարձակումը, որը խոսում էր քրդերեն լեզվով: TRT հեռուստաընկերությունը, որն ուղիղ եթերով ցուցադրում էր Թյուրքի ելույթը, դադարեցրեց հեռարձակումն անմիջապես այն բանից հետո, երբ նա սկսեց խոսել քրդերենով: «Մայրենի լեզվի օրը ես ցանկանում եմ շարունակել իմ ելույթը քրդերենով»,- ասել է Ահմետ Թյուրքը: Հեռուստաալիքի ներկայացուցիչը հայտնել է, որ հեռարձակումն ընդհատվել է Սահմանադրության խախտման հետ կապված, որի համաձայն մեջլիսի ամբիոնից թույլատրվում է խոսել միայն պաշտոնական լեզվով` թուրքերենով:
Հունվարին Թուրքիայում քրդական փոքրամասնության մշակույթի զարգացման համար բացվեց քրդական հեռուստաալիք, հաղորդում է Reuters-ը: