20 նոյեմբերի 2020 - 18:07 AMT
ՄԻՊ աշխատողները մեկնել են ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկվածների իրավունքները պաշտպանելու

Հանրապետության հրապարակից հատուկջոկատայիններն ու ոստիկանները բերման են ենթարկել անհնազանդության ակցիա իրականացնող ցուցարարներին, փոխանցում է Para TV-ն։

Հրապարակում բերման ենթարկելու գործողությունից հետո իրավիճակը հանդարտ է, մեծ թվով ցուցարարներ չկան, ոստիկանները լրագրողներին հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։

Հանրապետության հրապարակից բացի՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներից ևս ցուցարարներ են բերման ենթարկվել։

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժիններ՝ հրապարակում ակցիա իրականացնող անձանց իրավունքների պաշտպանության նպատակով։

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։

Նոյեմբերի 10-ին պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո ՀՀ-ում պարբերաբար բողոքի ցույցեր են՝ ընդդեմ վարչապետ Փաշինյանի հրաժարականի։

Ընթերցեք նաև․ Երևանում 85 ցուցարար է բերման ենթարկվել, Գյումրիում՝ 8