23 նոյեմբերի 2020 - 18:33 AMT
Արայիկ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից

ՀՀ նախագահի հրամանագրով Արայիկ Հարությունյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից։

Նրա փոխարեն ԿԳՄՍՆ նոր ղեկավար է նշանակվել Վահրամ Դումանյանը։

Գիտական աստիճաններ ունեցող Դումանյանը Հայկական մաթեմատիկական ասոցիացիայի և մասնագիտական խորհդի անդամ է։ Աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Վ.Ա.Ստեկլովի անվան Մաթեմատիկական ինստիտուտում, Լեհաստանի Բանախի անվան միջազգային մաթեմատիկական կենտրոնում, Գերմանիայի Թրիերի և Պադերբորնի համալսարաններում։

Արայիկ Հարությունյանը նախարար էր նշանակվել 2018-ի հեղափոխությունից հետո։