27 նոյեմբերի 2020 - 16:17 AMT
Sotheby's-ը հայերեն ձեռագիր Ավետարան է հանել աճուրդի

Sotheby's-ը աճուրդի է հանել 17-րդ դարի սկզբի հայերեն ձեռագիր Ավետարան՝ հորթի կաշվից պատրաստված կազմով։

Ձեռագիրը նախապես գնահատվում էր £7,000-10,000 (մոտ $9000-$13,300), այժմ դրա համար £20,000-ի (ավելի քան $26,000) հայտ կա։ Աճուրդը կավարտվի դեկտեմբերի 1-ին։

147x100 չափսի ու 197 թերթանոց գիրքը, ենթադրվում է, գրվել է Միջագետքի հնագույն՝ Ամիդա քաղաքում, որն այժմ ժամանակակից Դիարբեքիրն է՝ Թուրքիայի տարածքում։