ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը պետությունների ղեկավարների մակարդակով տեղի կունենա առաջիկա օրերին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո։
Լավրովը պարզաբանել է, որ հանդիպումը տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստից անմիջապես հետո, գրում է Sputnik Արմենիան։
Լավրովն այցով գտնվում է Մինսկում։ Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ հանդիպումից հետո Լավրովը բանակցել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Նա հիշեցրել է, որ այս փուլում ՌԴ-ն նախագահում է ՀԱՊԿ-ում։