Հայերի հիմնադրած CodeSignal ստարտափը ֆինանսավորման երկրորդ փուլում ներգրավել է $25 մլն և այժմ գնահատվում է $120 մլն: Forbes-ի փոխանցմամբ՝ ընկերության ընդհանուր ներդրումների ծավալը կազմում է $37․5 մլն:
CodeSignal-ը տեխնիկական մասնագետների աշխատանքի ընդունվելու ժամանակ կանխակալությունը բացառող հարթակ է՝ նախատեսված կոդերի գնահատման համար։
CodeSignal-ի հաճախորդների թվում են Zoom, Uber, Instacart, Robinhood, Asana և Brex ընկերությունները։ Ժամանակը խնայելու և կանխակալությունը բացառելու համար աշխատանքի անցնելու նպատակով դիմած մասնագետներին հարթակը խնդրում է կոդեր գրել, որոնք հետագայում ստուգում է արհեստական բանականությունը։