26 փետրվարի 2009 - 21:01 AMT
Հայկական հեռուստաեթերի որակի վերաբերյալ փորձագետների կարծիքները բաժանվեցին
Երեւանում կայացել է փորձագետների միության նախագահ Նարեկ Մալյանի եւ գրող Մարինե Պետրոսյանի երկխոսությունը հայկական հեռուստաեթերի որակի մասին: Քննարկման հիմնական թեման սերիալների ազդեցությունն էր հայ հասարակության վրա: Նարեկ Մալյանի խոսքով, նախկինում հեռուստատեսությանը հարգում էին, ինչը չի կարելի ասել նրա հանդեպ այսօրվա վերաբերմունքի մասին: «Ինձ վրդովում է հայկական արտադրության սերիալների որակը, ես դրանք չեմ դիտում եւ իմ ընտանիքին նույնպես արգելել եմ դիտել այդ սերիալները: Ես չեմ հանդիսանում սերիալների ցուցադրումը դադարեցնելու կողմնակից, բայց անհրաժեշտ է խիստ որոշել հեռուստատեսությամբ բռնության եւ սեքսի տեսարաններ պարունակող ֆիլմերի ցուցադրման ժամերն ու տեւողությունը»,- ասել է հայ փորձագետը:

Բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանն իր հերթին նշել է, որ պետք չէ այդպես խիստ վերաբերվել սերալներին, քանի որ դա կարող է հանգեցնել արվեստում ցենզուրայի ի հայտ գալուն, ինչն անընդունելի է: «Այսօր կան ոչ վատ հայկական սերիալներ: Պետք է միայն հանգիստ թողնել արվեստը, որպեսզի այն հնարավորություն ունենա զարգանալու»,- նկատել է Պետրոսյանը: