Իլոն Մասկի հիմնադրած SpaceX ընկերության StarshipSN8 տիեզերանավի նախատիպը հերթական փորձնական թռիչքն է արել։ Այն վայրէջքն ավարտելու պահին պայթել է։
Starship-ը հաջողությամբ հասել է սահմանված բարձրության և ապա սահուն վայրեջք է կատարել։
Իլոն Մասկը թվիթերյան իր էջում ջերմ շնորհավորել է իր թիմին՝ նշելով, որ խոսքեր չունի, չի հավատում աչքերին, արդյունքներն իր սպասածից ավելի են։ Տիեզերանավը նախատեսված է դեպի Մարս ապագա թռիչքների համար։