Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է կորպորատիվ բաժանորդների համար նախատեսված նոր՝ «Կորպորատիվ 15,000» փաթեթը:
Բաժանորդագրվելով այս փաթեթին՝ ամսական ընդամենը 15,000 դրամի բաժանորդը կստանա.
• 75,000 ՄԲ ինտերնետ,
• 15,000 րոպե ներցանցային խոսելաժամանակ (նաև դեպի ՄՏՍ Ռուսաստան),
• խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ ցանցեր՝ 800 րոպե (նաև դեպի Արցախի բջջային և քաղաքային ցանցեր, Ռուսաստան, «Vodafone Ուկրաինա» (մինչև 31.12.2020թ., ներառյալ), ԱՄՆ և Կանադա (համարահավաքման ձևաչափ՝ 77 00 [երկրի կոդ] [հեռախոսահամար]),
• 800 SMS՝ դեպի ՀՀ բջջային ցանցեր։
Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարելի է այցելել ընկերության պաշտոնական կայք։