27 փետրվարի 2009 - 00:03 AMT
Մարտին սպասվում է Հիլարի Քլինթոնի այցը Թուրքիա
Ակնկալվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կայցելի Թուրքիա ընթացիկ տարվա մարտ ամսին: Ինչպես գրում է թուրքական «Հյուրիեթ» թերթը, Քլինթոնի այցի մասին հայտնի դարձավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի եւ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ջորջ Միտչելի հանդիպումից հետո:

Հիլարի Քլինթոնը տարածաշրջան կժամանի Գազայի տարածքի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովից հետո, որը տեղի կունենա Եգիպտոսում մարտի 2-ին: