27 փետրվարի 2009 - 18:15 AMT
Մոնրեալում կկայանա դաշնակահարուհի Նարե Արղամանյանի համերգը
Մարտի 8-ին Մոնրեալի Սբ. Գրիգոր Լուսավորչի տաճարում ազգությամբ հայ կանադական դաշնակահարուհի Նարե Արղամանյանը հանդես կգա համերգով: Համերգը նվիրված է Կանանց միջազգային օրվան: Նարե Արղամանյանը 2008թ. Մոնրեալում տեղի ունեցած Դաշնակահարների միջազգային մրցույթի դափնեկիր է: