Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ, փոխանցում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները փակ են։
Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեղ-տեղ մերկասառույց է։
Վայոց ձորի «Սարավան-Զանգեր» հատվածում և Գեղարքունիքի Գավառ, Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։
«Չայնիի» ոլորաններում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Ստեփանծմինդա-Լարսը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: