17 դեկտեմբերի 2020 - 15:17 AMT
Քննություն է տարվում Արցախում ժամկետայինի մահվան հանգամանքները պարզելու համար

Քննություն է տարվում Արցախում ժամկետային զինծառայող Վահե Բաբայանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահե Հովհաննեսի Բաբայանը՝ ծնոտի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն: