23 դեկտեմբերի 2020 - 14:42 AMT
Գիշատիչ մանուլը 100 տարի անց կրկին հայտնվել է ՀՀ-ում

Մանուլն այլևս ՀՀ-ում «անհետացած» կենդանատեսակ չէ` Հայաստանի ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ մանուլը, 100 տարի անց նորից հայտնաբերվել է հանրապետությունում։ Այդ մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Մանուլը (լատ.՝ Otocolobus manul) կատվազգիների ընտանիքին պատկանող գիշատիչ կաթնասուն է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Այլ կերպ անվանում են պալլասյան կատու, գերմանացի բնասեր Պետեր Պալլասի պատվին, որը XVIII դարում Կասպից ծովի ափին հայտնաբերել էր Մանուլը։